Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Տեսչության մասին օրենսդրությունը
Հոդված 2. Տեսչության մասին օրենսդրությունը
Տեսչության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Կրթության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, սույն օրենքից, այլ իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից: