Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10.

Բժշկական խառը հանձնաժողովները կկատարեն Կոնվենցիայի 113 հոդվածում հիշատակված բոլոր գերիների քննությունը, և առաջարկություններ հայրենադարձության, հայրենադարձվողների թվից բացառելու մասին կամ մինչև մյուս քննությունը որոշումը հետաձգելու մասին: Որոշումները կընդունվեն ձայների մեծամասնությամբ:

հոդված 11.

Քննությանը հաջորդող ամսվա ընթացքում յուրաքանչյուր առանձին դեպքում հանձնաժողովի կողմից ընդունված որոշման մասին պետք է հաղորդվի գերության մեջ պահող տերությանը, հովանավոր տերությանը և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին: Իր որոշման մասին բժշկական խառը հանձնաժողովը հաղորդում է նաև քննություն անցած յուրաքանչյուր ռազմագերու և սույն Կոնվենցիային կցված նմուշի նման վկայական է տալիս նրանց, ում նա առաջարկում է հայրենադարձնել:

Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է բժշկական խառը հանձնաժողովի որոշումները կատարել երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ հանձնաժողովը պատշաճ ձևով դրանց մասին տեղյակ կպահի:

հոդված 12.

Եթե անհրաժեշտ է դառնում, որպեսզի բժշկական խառը հանձնաժողովն աշխատի որևէ երկրում, բայց այդ երկրում չկա չեզոք պետության քաղաքացի հանդիսացող ոչ մի բժիշկ և, եթե որևէ պատճառով հնարավորություն չկա այնտեղ նշանակել այլ երկրում բնակվող` չեզոք պետությունների քաղաքացիներ հանդիսացող բժիշկների, ապա գերության մեջ պահող տերությունը, գործելով հովանավոր տերության համաձայնությամբ, ինքն է ստեղծում բժշկական հանձնաժողով, որը կկատարի այդ նույն ֆունկցիաները, ինչ բժշկական խառը հանձնաժողովը, բայց դրա նկատմամբ չեն կիրառվի սույն հավելվածի 1, 2, 3, 4, 5 և 6 հոդվածների դրույթները:

հոդված 13.

Բժշկական խառը հանձնաժողովները կլինեն մշտապես գործող և կայցելեն յուրաքանչյուր ճամբար որոշակի ժամկետներում, բայց վեց ամիսը մեկ անգամից ոչ պակաս:

հավելված 3

ռազմագերիների օգնության կոլեկտիվ ծանրոցներին վերաբերող կանոնները

(տես հոդված 73)

հոդված 1.

Վստահված անձանց կթույլատրվի իրենց տրամադրության տակ եղած օգնության կոլեկտիվ ծանրոցները բաշխել իրենց ճամբարում գրանցված բոլոր գերիների մեջ, նրանց թվում նաև նրանց, ովքեր գտնվում են հոսպիտալներում, ինչպես նաև բանտերում և մյուս ուղղիչ հիմնարկներում:

հոդված 2.

Օգնության կոլեկտիվ ծանրոցների բաշխումը կկատարվի նվիրատուների ցուցումների համաձայն և վստահված անձանց կողմից մշակված պլանին համապատասխան, սակայն նախընտրելի է, որ բժշկական նյութերով ծանրոցների բաշխումը կատարվի համաձայնեցնելով գլխավոր բժիշկների հետ, հոսպիտալներում և լազարեթներում վերջիններս կարող են շեղվել վերը նշված ցուցումներից այնչափ, որչափ որ դա թելադրում են նրանց հիվանդների պահանջմունքները: Այս ձևով սահմանված շրջանակներում այդ բաշխումը պետք է մշտապես կատարվի արդարացիորեն:

հոդված 3.

Որպեսզի վստահված անձինք հնարավորություն ունենան ստուգել ստացված բեռների որակը և քանակը և այդ հարցի առթիվ զեկույցներ կազմեն նվիրատուների համար, նրանց կամ նրանց տեղակալներին կթույլատրվի մեկնել օգնության ծանրոցների ստացման իրենց ճամբարին մոտակա կետերը:

հոդված 4.

Վստահված անձանց անհրաժեշտ հնարավորություններ կտրամադրվեն այն բանի համար, որպեսզի համոզվեն, որ օգնության կոլեկտիվ բեռների բաշխումը իրենց ճամբարի բոլոր ստորաբաժանումներում և մասնաճյուղերում կատարվել է իրենց ցուցումներին համապատասխան:

հոդված 5.

Վստահված անձանց կթույլատրվի լրացնել նվիրատուների համար նախատեսված բլանկները և անկետաները, որոնք վերաբերում են օգնության կոլեկտիվ բեռների (բաշխում, պահանջմունք, քանակ և այլն), ինչպես նաև այդ բլանկները և անկետաները հանձնարարել լրացնելու աշխատանքային խմբերի վստահված անձանց կամ լազարեթների և հոսպիտալների գլխավոր բժիշկներին: Պատշաճ կարգով լրացված այդ բլանկները և անկետաները առանց ուշացման կհանձնվեն նվիրատուներին:

հոդված 6.

Իրենց ճամբարի ռազմագերիների մեջ օգնության կոլեկտիվ բեռները կանոնավոր բաշխելու և պահանջմունքները բավարարելու համար, որոնք կարող են ծագել ռազմագերիների նոր քանակակազմեր ժամանելու կապակցությամբ, վստահված անձանց կթույլատրվի ստեղծել և պահել օգնության կոլեկտիվ բեռների բավարար պահուստ: Այդ նպատակի համար նրանք կունենան համապատասխան պահեստներ, ամեն մի պահեստ կկողպվի երկու փականքով, ընդսմին մի փականքի բանալիները կլինեն վստահված անձի մոտ, մյուս փականքինը` ճամբարի պետի մոտ:

հոդված 7.

Որպես կոլեկտիվ օգնություն հագուստ ուղարկելու դեպքում, յուրաքանչյուր ռազմագերի կպահպանի որպես իր սեփականը, հագուստի առնվազն լրակազմ: Եթե ռազմագերիներից որևէ մեկը ունի մեկ լրակազմից ավելի, ապա վստահված անձին կթույլատրվի առավել ապահովվածներից վերցնել ավելորդ իրերը և որոշ առարկաներ, որոնց քանակը գերազանցում է նորման (մեկ առարկա), եթե դա անհրաժեշտ է անել նվազ ապահովված ռազմագերիների կարիքները բավարարելու համար: Վստահված անձը սպիտակեղենի, գուլպաների կամ կոշիկի երկրորդ լրակազմը, սակայն, կարող է վերցնել միայն այն դեպքում, եթե ուրիշ հնարավորություն չկա այդ իրերով ապահովելու այն ռազմագերուն, որը ոչինչ չունի:

հոդված 8.

Բարձր Պայմանավորվող Կողմերը և, մասնավորապես, գերության մեջ պահող տերությունները կթույլատրեն, առավելագույն հնարավորության սահմաններում, բայց բնակչության պարենային մատակարարումը կարգավորող սահմանված կարգի հաշվառմամբ, իրենց տարածքում կատարելու ցանկացած գնումներ` ռազմագերիների մեջ օգնության կոլեկտիվ բեռները բաշխելու նպատակով, նրանք նմանապես աջակցություն ցույց կտան դրամական ֆոնդեր փոխանցելիս և մյուս այն ֆինանսական, տեխնիկական ու վարչական կարգի միջոցառումները անցկացնելիս, որոնք ունեն այդ գնումները իրականացնելու նպատակ:

հոդված 9.

Վերը շարադրված որոշումները չպետք է խոչընդոտ հանդիսանան ոչ մինչև ճամբար ժամանելը կամ տեղափոխման ժամանակ կոլեկտիվ բեռներ ստանալու ռազմագերիների իրավունքին, ոչ էլ հովանավոր տերության, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ ռազմագերիներին օգնություն ցույց տվող և այդ բեռների հանձնման հանձնարարություն ունեցող ցանկացած ուրիշ այլ կազմակերպության ներկայացուցիչների հնարավորությանը` ապահովելու դրանց բաշխումը ստացողների մեջ ցանկացած այլ եղանակներով, որոնք նրանք հարմար կգտնեն:

հավելված 4 a

անձնական վկայականը

(տես հոդված 4)

Էջ 1, 2

հավելված 4 B

ԳԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԾԱՆՈՒՑՈՒՄ-ՔԱՐՏԸ

(տես հոդված 70)

Էջ 1, 2

Հավելված 4 C

ՓՈՍՏԱՅԻՆ ՔԱՐՏ ԵՎ ՆԱՄԱԿ

(տես հոդված 71)

Էջ 1, 2, 3

Հավելված 4 D

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

(տես հոդված 120)

Հավելված 4 E

ՎԿԱՅԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(տես հավելված 2, հոդված 11)

Հավելված 5

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՅՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԻՊԱՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՌԱԶՄԱԳԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԻՐ ԵՐԿԻՐ

(տես հոդված 63)

1. 63 հոդվածի երկրորդ պարբերության մեջ նշված ավիզոն կբովանդակի հետևյալ տվյալները.

a/ վճարում կատարող ռազմագերու` 17 հոդվածում նշված համարը, կոչումը, ազգանունը, անունը և հայրանունը.

b/ նրա երկրում ստացողի ազգանունը և հասցեն.

c/ դրամական գումարը, որը պետք է վճարի, արտահայտված այն երկրի վալյուտայով, որտեղ գտնվում է ռազմագերին:

2. Ավիզոն կստորագրվի ռազմագերու կողմից, կամ եթե նա չի կարող գրել, ավիզոյի տակ տետք է դրվի ռազմագերու նշանը, և ավիզոն պետք է հաստատվի վստահված անձի կողմից:

3. Ճամբարի խետը տվյալ ավիզոյին կկցի տեղեկանք այն մասին, որ տվյալ ռազմագերին ունի վարկային ոչ պակաս հաշվեմնացորդ, քան այն դրամական գումարը, որը պետք է վճարի:

4. Ավիզոն կարող է կազմվել ցուցակների ձևով, այդպիսի ցուցակի ամեն մի թերթը պետք է հաստատվի անձի կողմից և վավերացվի ճամբարի պետի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։