Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Եթե ինչ-որ նկատառումներով Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն չկարողանա նշանակել չեզոք անդամներ, ապա նրանց նշանակումը կատարվում է հովանավոր տերության կողմից:

հոդված 6.

Որքան հնարավոր է չեզոք անդամներից մեկը պետք է լինի վիրաբույժ, իսկ մյուսը` թերապևտ:

հոդված 7.

Չեզոք անդամները պետք է լիովին անկախ լինեն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից, որոնք պարտավոր են նրանց տրամադրել բոլոր հնարավորությունները իրենց առաքելությունը կատարելու համար:

հոդված 8.

Գերության մեջ պահող տերության հետ համաձայնեցնելով, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն սույն կանոնադրության 2 և 4 հոդվածներում նշված նշանակումները կատարելիս պետք է սահմանի շահագրգիռ անձանց ծառայության պայմանները:

հոդված 9.

Չեզոք անդամներին հավանություն տալուց անմիջապես հետո բժշկական հանձնաժողովը պետք է հնարավորին չափ արագորեն սկսի իր աշխատանքը և, համենայն դեպս, ոչ ավելի ուշ, քան այդ հավանությունից հետո երեք ամիս անց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։