Անցնել բովանդակությանը

Հոդված 38

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38.

Յուրաքանչյուր ռազմագերու անձնական հակումների նկատմամբ հարգանքով վերաբերվելով, գերության մեջ պահող տերությունը կխրախուսի ռազմագերիների մտավոր, լուսավորչական և սպորտային ակտիվությունը, ինչպես նաև ժամանցի կազմակերպման ակտիվությունը. դրա համար այդ տերությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ համապատասխան շենքեր և անհրաժեշտ գույք նրանց տրամադրության տակ դնելու միջոցով:

Ռազմագերիները պետք է ունենան ֆիզիկական վարժություններով զբաղվելու հնարավորություն, ներառյալ սպորտը և սպորտային խաղերը և գտնվեն բաց օդում: այդ նպատակով բոլոր ճամբարներում բավարար չափերի ազատ հրապարակներ կառանձնացվեն:

գ լ ու խ 6

կարգապահությունը

հոդված 39.

Ռազմագերիների ամեն մի ճամբար կդրվի գերության մեջ պահող տերության կանոնավոր զինված ուժերին պատասխանատու սպայի անմիջական ղեկավարության տակ: Այդ սպան կունենա սույն Կոնվենցիայի տեքստը, նա կհետևի այն բանին, որպեսզի դրա դրույթները հայտնի լինեն ճամբարի անձնակազմին, և ինքը պատասխանատու կլինի դրա կիրառման համար` իր կառավարության հսկողության ներքո:

Ռազմագերիները, բացառությամբ սպաների, պետք է գերության մեջ պահող տերության բոլոր սպաներին պատիվ տան և ցուցաբերեն հարգանքի արտաքին նշաններ, որոնք նախատեսված են նրանց սեփական գործող բանակների կանոնադրություններով:

Ռազմագերի սպաները պետք է պատիվ տան միայն այդ տերության` կոչումով ավագ սպաներին:

Սակայն նրանք պետք է պատիվ տան ճամբարի պետին, ինչ կոչում էլ որ նա ունենա:

հոդված 40.

Կթույլատրվի տարբերանշանների և պետական պատկանելության նշանների, ինչպես նաև գերազանցության նշանների կրումը:

հոդված 41.

Սույն Կոնվենցիայի, նրա դրույթների տեքստը և այն հատուկ համաձայնագրերի բովանդակությունը, որոնք նախատեսված են 6 հոդվածում, գրված ռազմագերիների լեզվով, կփակցվեն յուրաքանչյուր ճամբարի այնպիսի տեղերում, որտեղ դրանք կարող են ընթերցվել բոլոր ռազմագերիների կողմից: Համապատասխան խնդրանքի առկայության դեպքում տեքստը կհաղորդվի այն ռազմագերիներին, որոնք փակցված տեքստին ծանոթանալու հնարավորությունից զուրկ են:

Ռազմագերիների վարքագծին վերաբերող ամեն կարգի կանոնները, հրամանները, հայտարարությունները և ծանուցումները նրանց կհաղորդվեն նրանց համար հասկանալի լեզվով: Դրանք կփակցվեն համաձայն վերը սահմանված կարգի, և օրինակների որոշ քանակություն կհանձնվի վստահված անձին: Առանձին զինծառայողների հետ կապված բոլոր հրամանները և կարգադրությունները ևս պետք է տրվեն նրանց համար հասկանալի լեզվով:

հոդված 42.

Ռազմագերիների նկատմամբ զենքի օգտագործումը, մասնավորապես, փախուստ կամ փախուստի փորձ կատարողների դեմ, հանդիսանում է ծայրահեղ բնույթի միջոց, որին մշտապես պետք է նախորդի նախազգուշացումը` հանգամանքներին համապատասխան:

գ լ ու խ 7

ռազմագերիների զինվորական կոչումները

հոդված 43.

Ռազմական գործողությունների հենց սկզբից կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը միմյանց կհայտնեն բոլոր այն անձանց կոչումներն ու պաշտոնները, որոնց մասին խոսվում է սույն Կոնվենցիայի 4 հոդվածում, նկատի ունենալով ապահովել միատեսակ վարվելակերպը հավասար կոչումներ ունեցող գերիների հետ, եթե պաշտոններն ու կոչումները սահմանվել են ավելի ուշ, ապա այդ մասին ևս պետք է արվի այդպիսի հաղորդում:

Գերության մեջ պահող տերությունը կճանաչի ռազմագերիների կոչման բարձրացումը, որի մասին նրան հարկ եղած ձևով կհայտնվի այն տերության կողմից, որին պատկանում են նրանք:

հոդված 44.

Սպաների և նրանց հավասարեցված ռազմագերիների նկատմամբ կվերաբերվեն հարգանքով, որը պատշաճ է նրանց կոչմանը և տարիքին:

Սպայական ճամբարների սպասարկումն ապահովելու համար, հաշվի առնելով սպաների և նրանց հավասարեցվածների կոչումը, առանձնացվում է նույն զինված ուժերի` ըստ հնարավորին միևնույն լեզվով խոսող ռազմագերի զինվորների բավարար քանակ, նրանք չեն կարող ուղարկվել որևէ այլ աշխատանքի: Սպայական ընդհանուր խոհանոցի տնօրինումը իրենց` սպաների կողմից հարկ է ամեն կերպ խրախուսել:

հոդված 45.

Սպաներ կամ նրանց հավասարեցվածներ չհանդիսացող ռազմագերիների նկատմամբ հարկ է վերաբերվել հարգանքով` նրանց կոչմանը և տարիքին համապատասխան: Ընդհանուր խոհանոցի տնօրինումը իրենց` ռազմագերիների կողմից հարկ է ամեն կերպ խրախուսել:

գ լ ու խ 8

ռազմագերիների տեղափոխումը ճամբար հասնելուց հետո

հոդված 46.

Ռազմագերիներին տեղափոխելու հարցը լուծելիս, գերության մեջ պահող տերությունը պետք է հաշվի առնի իրենց` ռազմագերիների շահերն այնպես, որպեսզի չավելացնի նրանց հայրենադարձության դժվարությունները:

Ռազմագերիների տեղափոխումը պետք է մշտապես կատարվի մարդասիրաբար և այնպիսի պայմաններում, որոնք ավելի վատ չեն գերության մեջ պահող տերության կողմից իր զորքերը տեղափոխելիս նրանց տրամադրվող պայմաններից: Հարկ է մշտապես ուշադրության առնել կլիմայական պայմանները, որոնց սովոր են ռազմագերիները: Նրանց տեղափոխման պայմանները ոչ մի դեպքում չպետք է վնասակար լինեն նրանց առողջության համար:

Գերության մեջ պահող տերությունը պետք է տեղափոխման ժամանակ ռազմագերիներին մատակարարի բավարար քանակի ջուր և սնունդ` նրանց առողջությունը լավ վիճակում պահելու համար, ինչպես նաև նրանց տրամադրի անհրաժեշտ հագուստ, ապաստան և բուժօգնություն: Նա կձեռնարկի նախազգուշական բոլոր անհրաժեշտ միջոցները նրանց անվտանգության ապահովման համար, հատկապես ծովով կամ օդային ուղիով նրանց փոխադրման ժամանակ, և մեկնելուց առաջ կկազմի տեղափոխվող գերիների լրիվ ցուցակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։