Անցնել բովանդակությանը

Հոդված 4. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՓՈԽՕԳՆՈՒԹՅՈՒՆ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՓՈԽՕԳՆՈՒԹՅՈՒՆ

1. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքից մյուսի տարածք բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների մեծաքանակ ներկրման և արտահանման դեպքում, փոխադարձ համաձայնությամբ, կարելի է կազմակերպել և իրականացնել երկու երկրների իրավասու մարմինների համատեղ հսկողություն:

Բույսերի կարանտինային ծառայությունների տեսուչներին ընդունող երկիրը պարտավորվում է ապահովել ստուգող սարքավորումներով կահավորված ծառայողական տարածքով և ձեռնարկներով` հսկողական գործունեություն իրականացնելու համար:

2. Պայմանավորվող կողմերը`

ա) միմյանց փոխադարձաբար տեղեկացնում են հետաքրքրություն ներկայացնող կարանտինային օրգանիզմների առաջացման և զարգացման մասին,

բ) միմյանց փոխադարձաբար տեղեկացնում են կարանտինային օրգանիզմների դեմ պայքարի միջոցների և դրանց արդյունավետության մասին,

գ) իրականացնում են կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառում գիտատեխնիկական նվաճումների մասին հաղորդագրությունների նյութերի, ինչպես նաև մասնագիտական ամսագրերի, մենագրությունների և կարևոր հրապարակումների փոխանակում:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված պայմանով ստացած տեղեկությունը արգելվում է հանձնել երրորդ կողմի` առանց Պայմանավորվող կողմի համաձայնության, որը տրամադրել է այն:

4. Փոխադարձ պայմանավորվածությամբ Կողմերը կազմակերպում են բույսերի կարանտինի և պաշտպանության ընթացիկ հարցերին և խնդիրներին նվիրված փորձագետների աշխատանքային հանդիպումներ: Հանդիպումները հաջորդաբար անց են կացվում Պայմանավորվող կողմերի երկրներում:

5. Սույն Կոնվենցիայի դրույթների կատարման հետ կապված հարցերը լուծելու ընթացքում կարանտինի և բույսերի պաշտպանության մարմինները կարող են հաստատել անմիջական կապեր:

6. Սույն Կոնվենցիայի կատարմանն ուղղված միջոցառումները համաձայնեցվում են` Հայաստանի Հանրապետության կողմից` գյուղատնտեսության նախարարության հետ, իսկ Բուլղարիայի Հանրապետության կողմից` հողագործության և սննդի արդյունաբերության նախարարության հետ:

7. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն վերաբերում այլ պետությունների հետ Պայմանավորվող կողմերի կնքած պայմանագրերից բխող իրավունքներին և պարտավորություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։