Անցնել բովանդակությանը

Հոդված 6. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ և ԺԱՄԿԵՏԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ և ԺԱՄԿԵՏԸ

1. Կոնվենցիան ենթակա է հաստատման Պայմանավորվող երկու կողմերի կառավարությունների կողմից և ուժի մեջ է մտնում երկրորդ հուշագրի, որոնք փոխանակում են երկու Կողմերը, ստացման օրից 30 (երեսուն) օր հետո` միմյանց տեղեկացնելով Կոնվենցիայի` իրենց ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան հաստատման մասին:

2. Կոնվենցիան կնքվում է 5 (հինգ) տարի ժամկետով: Դրա գործունեության ժամկետն ինքնաբերաբար երկարացվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը ոչ ուշ, քան համապատասխան ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ սույն Կոնվենցիայի գործողության դադարեցման վերաբերյալ իր ցանկության մասին չի ծանուցում մյուս Կողմին:

3. Պայմանավորվող կողմերը կարող են փոփոխել Կոնվենցիայի դրույթները փոխադարձ համաձայնության դեպքում: Այդ փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում սույն հոդվածի (6) առաջին կետին համապատասխան:

Կատարված է Սոֆիա քաղաքում 1995 թվականի ապրիլի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 16-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։