Անցնել բովանդակությանը

Հոդված 3. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Պայմանավորվող կողմերը, նպատակ ունենալով կանխարգելել իրենց երկրների տարածքում բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների կարանտինային և տնտեսապես վտանգավոր օրգանիզմների ի հայտ գալը, իրավունք ունեն.

ա) սահմանափակել բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների ներկրումը կամ դրանց վերաբերյալ ներկայացնել հատուկ պահանջներ,

բ) արգելել բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների ներկրումը կարանտինային և տնտեսապես վտանգավոր օրգանիզմների ներթափանցման իրական վտանգի դեպքում,

գ) սահմանային հսկիչ-անցագրային կետերում կատարել բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների յուրաքանչյուր խմբաքանակի բուսասանիտարական հսկում, այդ թվում` նաև դիվանագիտական ծառայության համար նախատեսված խմբաքանակները` անկախ այն բանից, թե դրանք ուղեկցվում են բուսասանիտարական հավաստագրերով, թե ոչ,

դ) անհրաժեշտության դեպքում պահանջել, որ բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների ամբողջական խմբաքանակները մշակվեն, ոչնչացվեն կամ վերադարձվեն արտահանող երկրին:

2. Սույն հոդվածի հետ կապված` Պայմանավորվող կողմերը պայմանավորվում են`

ա) միմյանց ներկայացնել այն կարանտինային օբյեկտների անվանացանկը, որոնց առկայությունը ներկրվող բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների մեջ չի թույլատրվում,

բ) փոխանակել երկրի բուսասանիտարական օրենսդրության օրինակները,

գ) երրորդ հոդվածի առաջին կետում («ա», «բ», «գ») նշված միջոցառումները ձեռք առնել միայն այն դեպքում, երբ այդ պահանջում են բուսասանիտարական կանոնները,

դ) մինչև բույսերի կամ բուսական ծագում ունեցող մթերքների ներկրման վերաբերյալ սահմանափակումներ, արգելքներ և պահանջներ մտցնելը կամ կարանտինային օրգանիզմների անվանացանկում կատարվելիք փոփոխությունները այդ մասին դիվանագիտական ճանապարհով 30 (երեսուն) օր առաջ հաղորդել միմյանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ծագել է կարանտինային և տնտեսապես վտանգավոր օրգանիզմների ի հայտ գալու իրական վտանգ,

ե) ճշտել (անհրաժեշտության դեպքում) սահմանային այն կետերը, որոնցով թույլատրվում է ներկրել բույսերի կամ բուսական ծագում ունեցող որոշակի խմբաքանակներ:

3. Պայմանավորվող կողմերը արգելում են հողի ներկրումը (բացառությամբ տորֆի) և ծղոտի, խոտի, քարաքոսների, փայտի թեփի, ծառերի կեղևի օգտագործումը որպես փաթեթանյութ:

4. Բույսերի և բուսական ծագում ունեցող խմբաքանակների տարանցիկ փոխադրումները թույլատրվում են այն դեպքում, երբ բեռները համապատասխանում են այն երկրի բուսասանիտարական պահանջներին, որի տարածքը դրանք հատում են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։