Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Համատեղ հանձնաժողով և տեղեկության փոխանակում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Համատեղ հանձնաժողով և տեղեկության փոխանակում

1. Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված հարցերի ուսումնասիրման և լուծման նպատակով կստեղծվի Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներից բաղկացած Համատեղ հանձնաժողով:

2. Համատեղ հանձնաժողովը կհավաքվի հաջորդաբար յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության տարածքում` իրավասու մարմիններից մեկի խնդրանքով:

3. Համատեղ հանձնաժողովում Պայմանավորվող կողմերը կհանդիպեն տեղեկության փոխանակման և սույն Համաձայնագրի կիրառման համար անհրաժեշտ միջոցների իրականացման նպատակով:

4. Պայմանավորվող կողմերը կարող են համաձայնել միջազգային համակցված փոխադրումների հետագա զարգացման հետ կապված սույն Համաձայնագրում փոփոխություններ կատարելու շուրջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։