Հոդված 1. Գործունեության ոլորտը
Հոդված 1. Գործունեության ոլորտը
Սույն Համաձայնագրի դրույթները կկիրառվեն համակցված փոխադրումների նկատմամբ, որի ընթացքում.
1. Տրանսպորտային միջոցը շահագործվում է Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում ավտոմոբիլային, երկաթուղային, ներքին ջրային և ծովային երթուղիներով, և ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում փոխադրումները կատարվում են Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցներով:
2. Տրանսպորտային միջոցն իրականացնում է փոխադրումներ Պայմանավորվող կողմերի պետություններից մեկի տարածքից դեպի մյուս Պայմանավորվող կողմի տարածք կամ տարանցիկ փոխադրումներ կատարում Պայմանավորվող կողմերից մեկի երկրի տարածքով: