Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակների համար`

1) «բեռների ինտերմոդալ փոխադրում» տերմինը նշանակում է բեռների փոխադրում միևնույն բեռնատար միավորով` վագոնով կամ փոխադրամիջոցով, որը հաջորդաբար իրականացվում է տարբեր տրանսպորտային միջոցներով` վերջիններիս փոփոխման դեպքում առանց բեռների վերադասավորման,

2) «բեռների միջազգային համակցված փոխադրում» տերմինը նշանակում է բեռների ինտերմոդալ փոխադրում, որը կատարվում է հիմնականում երկաթուղով կամ ներքին ջրային ուղով, իսկ փոխադրման սկզբնական և վերջնական հնարավորին չափ կարճ հատվածը` ավտոճանապարհով,

3) «ավտոտրանսպորտային միջոց» տերմինը նշանակում է մեխանիկական շարժիչով ավտոմոբիլային տրանսպորտի ցանկացած տարատեսակ, որը ստեղծված է ու շահագործվում է բեռների փոխադրման համար և գրանցված է երկու երկրներից մեկի տարածքում: Ավտոտրանսպորտային միջոց է համարվում նաև բեռնատարից, քարշակից և կցասայլից կամ կիսակցասայլից կազմված ամբողջությունը, ընդ որում բեռնատարը և քարշակը պետք է գրանցված լինեն Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում,

4) «տրանսպորտային միջոց» տերմինը նշանակում է տրանսպորտային սարքավորում, որը կարող է լինել ավտոտրանսպորտային փոխադրամիջոց, առանց քարշակի կցասայլ կամ կիսակցասայլ, ինչպես նաև ինտերմոդալ տրանսպորտային միջոցներ,

5) «ինտերմոդալ տրանսպորտային միջոց» տերմինը նշանակում է յուրաքանչյուր բեռնարկղ, վագոն, փոխարինվող թափք, որոնք կարող են օգտագործվել ինտերմոդալ փոխադրումների համար,

6) «փոխադրում դեպի ինտերմոդալ բեռնահամալիր/կամ ինտերմոդալ բեռնահամալիրից» տերմինը նշանակում է տրանսպորտային միավորի փոխադրում սահմանային անցման կետից կամ բեռնման և բեռնաթափման կետից մինչև ինտերմոդալ բեռնահամալիր կամ ինտերմոդալ բեռնահամալիրից մինչև բեռնման և բեռնաթափման կետ կամ սահմանային անցման կետ,

7) «ինտերմոդալ բեռնահամալիր» տերմինը նշանակում է երկաթգծի կայարանի կամ ներքին ջրային կամ ծովային նավահանգիստների այն վայրը, որտեղ տեղի է ունենում մոդալ փոփոխությունը,

8) «ուղեկցվող փոխադրում» տերմինը նշանակում է ամբողջական ավտոտրանսպորտային միջոցների փոխադրումը տրանսպորտային այլ միջոցներով (ոչ ավտոճանապարհային), որն ուղեկցվում է ավտոտրանսպորտային միջոցի վարորդի ներկայությամբ,

9) «չուղեկցվող փոխադրում» տերմինը նշանակում է ավտոտրանսպորտային միջոցների փոխադրումը տրանսպորտային այլ միջոցներով (ոչ ավտոճանապարհային), որը չի ուղեկցվում վարորդի ներկայությամբ,

10) «քվոտա» տերմինը նշանակում է ճանապարհային թույլտվությունների քանակ, առանց ճանապարհային հարկերի և սակագների վճարման, որը տրվում է համակցված փոխադրումների համար,

11) «Պայմանավորվող կողմերի պետության տարածք» նշանակում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության տարածքը և Ռումինիայի տարածքը,

12) «Համատեղ հանձնաժողով» տերմինը նշանակում է Համատեղ հանձնաժողով, որը ստեղծվում է սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։