Հոդված 15. Համաձայնագրի գործողության ժամկետը
Հոդված 15. Համաձայնագրի գործողության ժամկետը
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Համաձայնագրի գործողության ժամկետը կավարտվի 6 ամիս անց այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը կծանուցի սույն Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի հուլիսի 3-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Մեկնաբանությունների հետ կապված տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի դեկտեմբերի 24-ից: