Հոդված 21
Հոդված 21
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Վարշավա քաղաքում 1998 թվականի հունվարի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լեհերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայությունը տրվում է անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի նոյեմբերի 19-ից: