Հոդված 6
Հոդված 6
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կճանաչի մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների և հաստատությունների, ինչպես նաև նրանց իրավահաջորդների հեղինակային և հարակից իրավունքները` անկախ նրանց աշխատանքների առաջին հրապարակման վայրից, և կպաշտպանի նրանց իրավունքները նույն պայմաններով, ինչ նախատեսված է Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրությամբ իրենց քաղաքացիների և ինստիտուտների համար: Ավելին, Կողմերը փոխադարձաբար կհարգեն իրենց քաղաքացիների և ինստիտուտների հեղինակային և հարակից իրավունքները` Եվրոպայի միության ընդունած ստանդարտների համաձայն: Մասնավորապես, պաշտպանության ստանդարտները, որոնք չպետք է ավելի ցածր լինեն, քան Բեռնի և Հռոմի Կոնվենցիաներով նախատեսված ստանդարտներն են: