Հոդված 4
Հոդված 4
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ջանքեր կգործադրի իր երկրում մյուս Պայմանավորվող կողմի մշակութային ժառանգության և ժամանակակից մշակութային նվաճումների տարածման համար: Այդ նպատակով Պայմանավորվող կողմերը, ելնելով փոխշահավետության սկզբունքից, կխրախուսեն մյուս Կողմի գեղարվեստական աշխատանքների տարածմանն ուղղված գործողությունները հետևյալ միջոցներով.
- ցուցահանդեսների և այլ մշակութային շնորհանդեսների փոխանակում,
- դերասանների և դերասանական խմբերի փոխանակում,
- գրական աշխատանքների թարգմանություն և հրապարակում,
- մյուս Պետության անհատների գեղարվեստական աշխատանքների ներկայացում թատրոններում, համերգասրահներում, ցուցահանդեսներում, կինոյում, հեռուստատեսությամբ և ռադիոյով,
- նոր մշակութային արժեքներ ստեղծող անհատների նախաձեռնություններ և նախագծեր,
- ազգային կինոյի փառատոների և պաշտոնական պրեմիերաների կազմակերպում, ֆիլմերի, պատվիրակությունների և մասնագետների փոխանակում, համատեղ ներկայացումների իրականացում, ֆիլմադարանների համագործակցություն և գրական աշխատությունների փոխանակում: