Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիները, որոնք ունեն վավերական դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր, կարող են մուտք գործել, դուրս գալ միջազգային ուղևորափոխադրումների համար նախատեսված սահմանային անցակետերով, անցնել տարանցմամբ և ժամանակավորապես գտնվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում առանց մուտքի արտոնագրի` սույն Համաձայնագրով նախատեսված պայմաններով: Պայմանավորվող կողմերի տարածքներում առանց մուտքի արտոնագրի գտնվելու ժամկետը չպետք է գերազանցի մուտք գործելու պահից երեսուն օրը:

2. Այն դեպքում, եթե Պայմանավորվող կողմերից մեկի` սույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիները մտադիր են գտնվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում երեսուն օրից ավելի, ապա այդ պետության, որի քաղաքացիներ են հանդիսանում այդ անձինք, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության գրավոր դիմումի համաձայն` մյուս Պայմանավորվող կողմի արտաքին գործերի նախարարությունը կարող է քաղաքացիների գտնվելու ժամկետը երկարաձգել մինչև 90 օր` երկիր մուտք գործելու պահից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։