Հոդված 3
Հոդված 3
1. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու ընթացքում պարտավոր են ենթարկվել այդ Կողմի գործող օրենքներին և օրենսդրական մյուս ակտերի պահանջներին:
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի մերժել մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացուն մուտք գործել իր տարածք կամ այնտեղ նրա գտնվելու ժամկետը կրճատել` առանց իր որոշումը մեկնաբանելու:
3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և հասարակական առողջության շահերից ելնելով, կարող է ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը:
Նման միջոցներ ձեռնարկող Պայմանավորվող կողմը անհապաղ, սակայն 24 ժամից ոչ ուշ, դիվանագիտական ուղիներով տեղեկացնում է մյուս Պայմանավորվող կողմին այդ միջոցների ձեռնարկման և, համապատասխանաբար, դրանց վերացման մասին: