Հոդված 2
Հոդված 2
1. Պայմանավորվող կողմերից մեկի այն քաղաքացիները, որոնք ունեն վավերական դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր, հանդիսանում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության աշխատակիցներ, իրավունք ունեն մուտք գործել, դուրս գալ, իրենց ծառայողական գործունեության ամբողջ ընթացքում գտնվել ընդունող Պայմանավորվող կողմի տարածքում առանց մուտքի արտոնագրի:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավունքներից օգտվում են նաև երկու պետությունների այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում Պայմանավորվող կողմերից մեկի ներկայացուցիչ կամ ծառայում են նման միջազգային կազմակերպություններում և ունեն դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր:
3. Առաջին և երկրորդ կետերում հիշատակված անձանց ծառայողական գործունեության ամբողջ ընթացքում նրանց ընտանիքների անդամներն օգտվում են առաջին կետում նշված իրավունքներից, եթե նրանք ունեն հայկական կամ հունգարական դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր, և եթե նրանց երեխաները գրանցված են ծնողների դիվանագիտական կամ ծառայողական անձնագրերում: