Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացին, որը ունի դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ճամփորդության փաստաթղթի կորչելու կամ գործածության համար ոչ պիտանի դառնալու դեպքում պետք է այդ մասին տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմի արտաքին գործերի նախարարությանը:

2. Այն պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության կողմից, որի քաղաքացի է հանդիսանում տվյալ անձը, տրվում է ճանապարհորդության նոր փաստաթուղթ` առաջին կետում նշված` կորած կամ գործածության համար ոչ պիտանի ճամփորդության փաստաթղթի փոխարեն: Նշված ճամփորդական փաստաթղթերով մեկնելը թույլատրվում է ընդունող Կողմի արտաքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։