Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի փոխադարձաբար ծանուցման օրվանից հաշված երեսուներորդ օրը:

2. Սույն Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Պայմանավորվող կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր հայտնի մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է մյուս Պայմանավորվող կողմի ծանուցումը ստանալուց հետո վաթսուներորդ օրը:

3. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած են համարվում 1978 թվականի նոյեմբերի 24-ին Բուդապեշտում ստորագրված «Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության կառավարության միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրերի փոխայցելությունների պայմանների մասին» Համաձայնագիրը և դրա լրացուցիչ ակտերը:

Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի մարտի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, հունգարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանության ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում կիրառվում է ռուսերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 24-ից: 

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։