Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի ծանուցագրերը փոխանակելու ճանապարհով միմյանց տեղեկացնելու երեսուներորդ (30-րդ) օրը:

2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագրերի փոխանակումը կիրականացվի 2002 թվականի հունիսի 26-ին ստորագրված «Քաղաքացիների փոխայցելությունների մասին» Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի ծանուցագրերը փոխանակելու հետ միաժամանակ:

3. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` դիվանագիտական ուղիներով դրա մասին մյուս Կողմին գրավոր տեղեկացնելով: Այդ դեպքում նման հաղորդումը մյուս Կողմի ստանալուց իննսուն (90) օր հետո Համաձայնագիրը կորցնում է իր ուժը:

Կատարված է 2002 թվականի հունիսի 26-ին, Ռիգա քաղաքում, 2 օրինակով` հայերեն, լատիշերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են և ունեն միևնույն իրավաբանական ուժը: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման տարընթերցման դեպքում կգերակայի ռուսերեն տեքստը:

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ

1. Սույն Արձանագրությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև անձանց հանձնման և ընդունման մասին Համաձայնագրի անբաժան մասը:

2. Լատվիական Կողմը հայկական Կողմի ներկայացմամբ անհապաղ և առանց ավելորդ ձևականությունների կընդունի անձին, որը չի կատարում Հայաստանի տարածքում մուտքի կամ գտնվելու համար անհրաժեշտ պայմանները, եթե ապացուցվի կամ լուրջ հիմքեր լինեն համարելու, որ տվյալ անձը ունի Լատվիայի ոչ քաղաքացու կարգավիճակ:

3. Սույն Արձանագրության 2-րդ կետի դրույթները տարածվում են նաև այն անձանց վրա, որոնք Հայաստանի տարածք մուտք գործելուց հետո կորցրել են հիշյալ կարգավիճակը` առանց մյուս պետության քաղաքացիություն ձեռք բերելու:

4. Սույն Արձանագրության 2-րդ կետում հիշատակված անձինք օգտվում են արտասահման մեկնելու համար երկու Կողմերում իսկական ճանաչված հետևյալ փաստաթղթերից`

4.1 Ոչ քաղաքացու անձնագիր.

4.2 Նավաստու գրքույկ.

4.3 Վերադարձի փաստաթուղթ (միայն Լատվիայի Հանրապետություն մուտք գործելու համար):

Կատարված է 2002 թվականի հունիսի 26-ին Ռիգա քաղաքում, երկու օրինակով, հայերեն, լատիշերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են և ունեն միևնույն իրավաբանական ուժը: Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման տարընթերցման դեպքում կգերակայի ռուսերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի մայիսի 17-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։