Հոդված 1
Հոդված 1
1. Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմի ներկայացմամբ անհապաղ և առանց ավելորդ ձևականությունների կընդունի այն անձին, որը չի կատարում մյուս Կողմի պետության տարածքում մուտքի կամ գտնվելու անհրաժեշտ պայմանները, եթե ապացուցվի կամ լուրջ հիմքեր լինեն համարելու, որ այդ անձը հանդիսանում է այն Կողմի պետության քաղաքացի, որին նրան հանձնում են:
2. Հանձնող Կողմը հետ կընդունի այդ անձին նույն պայմաններով, եթե կպարզվի, որ այդ անձը չի ունեցել ընդունող Կողմի պետության քաղաքացիություն, և նրա նկատմամբ չէին կարող կիրառվել սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ից 3-րդ կետերի դրույթները: