Հոդված 5
Հոդված 5
1. Յուրաքանչյուր Կողմ կընդունի երրորդ պետությունների քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, եթե ապացուցվի, որ նշված անձինք անմիջականորեն անօրինական մուտք են գործել մի Կողմի պետության տարածքից մյուս Կողմի պետության տարածք:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված` մյուս Կողմի պետության տարածք անձանց անօրինական մուտք գործելու պահից անցել է յոթանասուներկու (72) ժամից ոչ ավելի, ապա ընդունող Կողմը տվյալ անձին կընդունի անհապաղ և առանց ավելորդ ձևականությունների:
3. Այլ դեպքերում, մյուս Կողմին այդ անձի հանձնման մտադրության մասին դիմումը պետք է ձևակերպվի հանձնող Կողմի կողմից` ոչ ուշ, քան տասնութ (18) ամսվա ընթացքում` հանձնող Կողմի պետության տարածք անօրինական մուտք գործելու պահից, և պարունակի ապացույցներ նման անօրինական մուտք գործելու փաստը հաստատելու մասին: Ընդունող Կողմի պատասխանը պետք է ստացվի նման դիմում ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ (15) օրվա ընթացքում:
4. Այն դեպքերում, եթե հետագայում հաստատվի, որ երրորդ պետության քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք հանձնվել են, անօրինական են հայտնվել Կողմերից մեկի պետության տարածքում մյուս Կողմի պետության տարածքից, ապա նախկինում նրանց հանձնած Կողմը հետ կընդունի այդ անձանց նրա հանձնման օրվանից երեսուն (30) օրվա ընթացքում:
5. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն այն դեպքերում, որոնք տեղի են ունենում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: