Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Յուրաքանչյուր Կողմ կապահովի մյուս Կողմի պետության տարածքից վտարված երրորդ պետության քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի համապատասխան ուղեկցումը իր տարածքով, եթե հանձնող Կողմը նման ուղեկցման մասին հարցում կատարի և ապահովի նշանակման կամ տարանցիկ պետության կողմից այդ անձի ընդունումը:

2. Կողմերի պետությունների տարածքով տարանցումը կարող է մերժվել, եթե երրորդ պետության քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը նշանակման պետությունում կամ տարանցիկ պետությունում ենթարկվի դաժան վերաբերմունքի, դատապարտվի մահապատժի կամ ենթարկվի հետապնդման` ռասայական, կրոնական, ազգային նկատառումներով, որոշակի սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքական համոզմունքների պատճառով, ինչպես նաև` եթե անձը նախապես նշանակման կամ տարանցիկ պետությունից արտաքսվելուց հետո քաղաքական ապաստան պահանջի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։