Հոդված 7
Հոդված 7
1. ՈՒղեկցման մասին հարցումը տրվում և քննարկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Լատվիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:
2. ՈՒղեկցման մասին հարցումը պետք է պարունակի`
ա) հանձնվող անձի պարզաբանող տվյալներ,
բ) սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված այն հանգամանքների բացակայության մասին հաղորդում, որոնք խոչընդոտում են ուղեկցմանը և տարանցմանը,
գ) նշանակման կամ տարանցիկ պետության կողմից անձի ընդունումն ապահովելու մասին հաղորդում,
դ) անձի հանձնման տեղի, ժամանակի և վայրի մասին տվյալներ:
3. Հանձնվող անձանց ուղեկցման մասին հարցման կատարումը կարող է մերժվել սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հիմքերով:
Նման անձանց ուղեկցելու մերժման պատճառի մասին պատասխանը հաղորդվում է այն Կողմին, որը մտադրություն ունի հանձնել այդ անձանց երեք (3) օրվա ընթացքում: