Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովը
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովը
1. Հայաստանի Հանրապետության վարչապետը ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահ:
2. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովը մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որը մշակում է առաջարկություններ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու նպատակով: Դրանք են`
1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական քաղաքականության իրագործման, ՌԱՀ-ի զարգացման և գործունեության վերաբերյալ.
2) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների գործունեության վերաբերյալ.
3) ռազմական կարիքների համար պետական պատվերների հաստատման և փոփոխման վերաբերյալ.
4) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին աջակցման պայմանների և կարգի վերաբերյալ՝ ըստ ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների զարգացման ծրագրերի.
5) ռազմական կարիքների համար պետական պատվերի գնի որոշման կարգի սահմանման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովն իրեն կից ունի ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդ, որը մշտապես գործող մարմին է և ուսումնասիրում է գործադիր մարմիններից ստացված ռազմական կարիքների համար պետական պատվերների հայտերը, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներից ստացված բոլոր առաջարկություններն ու համապատասխան եզրակացությամբ ներկայացնում ռազմարդյունաբերական հանձնաժողովին:
4. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կանոնադրությունն ու կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
5. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
6. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովն ապահովում է ՌԱՀ-ի խնդիրների իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: