Հոդված 19. Մատակարարվող ռազմական ապրանքների գների պետական կարգավորման մեթոդները
Հոդված 19. Մատակարարվող ռազմական ապրանքների գների պետական կարգավորման մեթոդները
1. Ռազմական ապրանքի և գույքի գնի պետական կարգավորումն իրականացվում է`
1) մրցույթի միջոցով՝ ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման սկզբնական (առավելագույն) գնի որոշման կանոնակարգով.
2) ռազմական կարիքների պետական պատվերի ձևավորման համար ապրանքի գնի հաշվարկի մեթոդական ուղեցույցի ներդրմամբ և կիրառմամբ.
3) (կետն ուժը կորցրել է 16.07.20 ՀՕ-382-Ն)
4) (կետն ուժը կորցրել է 16.07.20 ՀՕ-382-Ն)
5) շահույթի չափերի որոշմամբ՝ հաշվի առնելով ռազմական կարիքների պետական պատվերի կատարման համար գլխավոր կատարողին (կատարողին) անհրաժեշտ արտադրական հզորությունների պահպանման ու զարգացման միջոցները, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման նպատակով պետության ցուցաբերած ֆինանսական աջակցությունը.
6) (կետն ուժը կորցրել է 16.07.20 ՀՕ-382-Ն)
7) ռազմական ապրանքների և գույքի գնի պետական հաշվառմամբ.
8) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման, տեղադրման և կատարման ժամանակ ապրանքի գնի նկատմամբ պետական հսկողության իրականացմամբ.
9) գլխավոր կատարողի (կատարողի) կողմից յուրաքանչյուր պետական պայմանագրի (պայմանագրի) ֆինանսատնտեսական արդյունքի առանձին հաշվառմամբ:
(19-րդ հոդվածը փոփ. 16.07.20 ՀՕ-382-Ն)