Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-07-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 19. Մատակարարվող ռազմական ապրանքների գների պետական կարգավորման մեթոդները

գործել է մինչև 2020-07-29Բացել ARLIS-ում

Հոդված 19. Մատակարարվող ռազմական ապրանքների գների պետական կարգավորման մեթոդները

1. Ռազմական ապրանքի և գույքի գնի պետական կարգավորումն իրականացվում է`

1) մրցույթի միջոցով՝ ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման սկզբնական (առավելագույն) գնի որոշման կանոնակարգով.

2) ռազմական կարիքների պետական պատվերի ձևավորման համար ապրանքի գնի հաշվարկի մեթոդական ուղեցույցի ներդրմամբ և կիրառմամբ.

3) ռազմական ապրանքների և գույքի գնահաշվարկի կառուցվածքում ապրանքի արտադրության և իրացման ծախսերի հաշվառմամբ.

4) ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման առանձնահատուկ մեխանիզմների կիրառմամբ.

5) շահույթի չափերի որոշմամբ՝ հաշվի առնելով ռազմական կարիքների պետական պատվերի կատարման համար գլխավոր կատարողին (կատարողին) անհրաժեշտ արտադրական հզորությունների պահպանման ու զարգացման միջոցները, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման նպատակով պետության ցուցաբերած ֆինանսական աջակցությունը.

6) գլխավոր կատարողին (կատարողին) ռազմական կարիքների պետական պատվերի կատարման համար տնտեսապես հիմնավորված գնի վճարման ապահովմամբ.

7) ռազմական ապրանքների և գույքի գնի պետական հաշվառմամբ.

8) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման, տեղադրման և կատարման ժամանակ ապրանքի գնի նկատմամբ պետական հսկողության իրականացմամբ.

9) գլխավոր կատարողի (կատարողի) կողմից յուրաքանչյուր պետական պայմանագրի (պայմանագրի) ֆինանսատնտեսական արդյունքի առանձին հաշվառմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։