Հոդված 15. Պետական պատվիրատուի իրավասությունները
Հոդված 15. Պետական պատվիրատուի իրավասությունները
1. Պետական պատվիրատուն`
1) գլխավոր կատարողների (կատարողների) ներգրավմամբ ներկայացնում է ռազմական ապրանքի և գույքի մատակարարման ծավալների և նրա հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ.
2) կազմակերպում և իրականացնում է ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրումը` Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կնքված պայմանագրերի մասին տեղեկացնելով պետական լիազոր մարմնին.
3) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ պետական պայմանագրով նախատեսված պայմանների և մատակարարվող ռազմական ապրանքին և գույքին ներկայացվող պահանջների կատարման ուղղությամբ.
4) պետական պայմանագրի պայմաններին համապատասխան կատարում է վճարումներ.
5) (կետն ուժը կորցրել է 16.07.20 ՀՕ-382-Ն)
6) պետական պայմանագրի պահանջներին համապատասխան՝ իրականացնում է հսկողություն ռազմական ապրանքի և գույքի մատակարարման ժամկետների և որակի նկատմամբ.
7) ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման ընթացքում մասնակցում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի փորձնական նմուշների, հատային և սերիական արտադրված ապրանքների խմբաքանակների, համալրող սարքերի և նյութերի փորձարկումներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել իրականացնելու լրացուցիչ փորձարկումներ, ընդ որում զորավարժարանային փորձարկումների անհրաժեշտության դեպքում փորձարկումներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորավարժարաններում.
8) գլխավոր կատարողի հետ կազմակերպում և անցկացնում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի փորձնական նմուշների պետական փորձարկումներ.
9) իրականացնում է հսկողություն ռազմական ապրանքի և գույքի որակի նկատմամբ` պետական պատվիրատուի սահմանած նորմատիվ իրավական և այլ ակտերին համապատասխան.
10) հաստատում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի ստեղծման և սերիական արտադրության համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթեր.
11) (կետն ուժը կորցրել է 16.07.20 ՀՕ-382-Ն)
13) սահմանում է գլխավոր կատարողի կողմից հաշվետվության ներկայացման կարգ` պետական պայմանագրի ուժի մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար.
14) պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) միջոցով պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման համակարգի մարմնի իրավասու ներկայացուցչի մասնակցությամբ և ընդունումը հավաստող համապատասխան ակտով իրականացնում է ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի համապատասխանության հսկողություն:
(15-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.07.20 ՀՕ-382-Ն)