Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-01-ից մինչև 2023-06-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 20. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների տնտեսական մրցակցության պաշտպանության պահանջները

գործել է մինչև 2023-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների տնտեսական մրցակցության պաշտպանության պահանջները

1. ՌԱՀ-ի գործունեության ոլորտում տնտեսական մրցակցության պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տնտեսական մրցակցության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման շրջանակներում գլխավոր կատարողը (կատարողը) պարտավոր է պետական պատվիրատուին ներկայացնել տեղեկություն մատակարարների (կատարողների, կապալառուների) կողմից նյութերի, համալրող սարքավորումների, սարքավորումների, հումքի, ինչպես նաև աշխատանքի (ծառայության) գնային բոլոր բարձրացումների մասին, եթե առաջարկվող գինը ավելի քան 5%-ով գերազանցում է այն գինը, որը հաշվարկված է՝ հաշվի առնելով որոշված գների ինդեքսը:

3. Ռազմական պետական պատվերի կատարման շրջանակներում կատարողի կողմից նյութերի, համալրող սարքավորումների, հումքի, աշխատանքի (ծառայության) գնի բարձրացման դեպքում մատակարարը պարտավոր է գնի բարձրացման պահից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել պետական պատվիրատուին` վերջինիս կողմից հաստատված ձևին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։