Հոդված 13. Ռազմական կարիքների համար պետական պատվերի հաստատումը
Հոդված 13. Ռազմական կարիքների համար պետական պատվերի հաստատումը
1. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում հաստատում է ռազմական կարիքների համար պետական պատվերը՝ ըստ միջոցառումների և գնման ընթացակարգերի, իսկ կատարման ժամանակացույցը հաստատվում է ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից:
2. Պետական պատվիրատուների ցանկը՝ ըստ պատվերների, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ռազմական կարիքների համար պետական պատվերի հաստատման ընթացքում:
3. Ռազմական կարիքների համար պետական պատվերը կարող է փոփոխվել ռազմական պետական պատվերի հիմնական ցուցանիշների սահմաններում՝ պայմանավորված ռազմական պետական պատվերի կատարման իրական ընթացքով և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությամբ:
(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.07.20 ՀՕ-382-Ն)