Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

Հոդված 31. Խորհրդատվությունը

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 31. Խորհրդատվությունը

Պետական բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը կամ նրա լիազորած պետական կառավարման մարմինը խորհրդակցում է Կենտրոնական բանկի հետ` պետական բյուջեի նախագծին առնչվող հարցերի շուրջ, այդ թվում` նախատեսվող ներքին և արտաքին պետական փոխառությունների, դրանց աղբյուրների, ծավալների, ժամկետների և պայմանների, ինչպես նաև փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ: Կենտրոնական բանկը պետական բյուջեի նախագծի վերաբերյալ կառավարությանը պաշտոնական եզրակացություն է ներկայացնում: Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը պետական բյուջեի նախագծին կից ներկայացվում է Ազգային Ժողովի քննարկմանը` օրենքներով սահմանված կարգով: Կենտրոնական բանկը կառավարությանը պաշտոնական եզրակացություն է ներկայացնում նաև պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ: Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը կից կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը` օրենքով սահմանված կարգով:

(31-րդ հոդվածը լրաց. 30.04.09 ՀՕ-114-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։