Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

Հոդված 35. Բանկերի և Կենտրոնական բանկից լիցենզիա ստացած այլ անձանց հետ փոխհարաբերությունները

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 35. Բանկերի և Կենտրոնական բանկից լիցենզիա ստացած այլ անձանց հետ փոխհարաբերությունները

1. Կենտրոնական բանկը նպաստում է բանկերի և Կենտրոնական բանկից լիցենզիա ստացած այլ անձանց գործունեությանը, կայուն զարգացմանը և դրանց համար ազատ մրցակցության հավասար պայմանների ստեղծմանը` ձեռնարկելով օրենքով նախատեսված միջոցները:

2. Կենտրոնական բանկը չի կարող միջամտել բանկերի և իրենից լիցենզիա ստացած այլ անձանց ընթացիկ գործունեությանը` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

3. Կենտրոնական բանկի սահմանած կարգով և պայմաններով Կենտրոնական բանկում ֆինանսական կայունության ապահովման, վիճակագրության, պատշաճ վերահսկողության իրականացման նպատակով ստեղծվում է բանկերի և վարկային կազմակերպությունների հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ` վարկային ռեգիստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները:

(35-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն, խմբ. 13.12.17 ՀՕ-313-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։