Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 5.2 · (գլուխը լրաց. 12.11.15 ՀՕ-133-Ն)

Հոդված 39.15. Ֆինանսական խումբը

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 39.15 Ֆինանսական խումբը

1. Սույն օրենքի և ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ֆինանսական խումբ են համարվում փոխկապակցված՝ երկու կամ ավելի ֆինանսական կազմակերպությունների խումբը և վերջիններիս մայր կազմակերպություն(ներ) հանդիսացող կազմակերպություն(ներ)ը (առկայության դեպքում):

2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառման նպատակով`

1) մայր կազմակերպություն է համարվում կազմակերպության նկատմամբ վերահսկողություն ունեցող կազմակերպությունը: Վերահսկողությունը որոշվում է համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ 10-ի.

2) ֆինանսական կազմակերպություն են համարվում բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունը.

3) կազմակերպություն են համարվում ֆինանսական խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունը և մայր կազմակերպությունը միասին, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով.

4) կազմակերպությունները համարվում են փոխկապակցված՝ համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

5) պատասխանատու անձ է համարվում ֆինանսական խմբի անդամ կազմակերպությունների ընտրած և Կենտրոնական բանկի նշանակած կամ սույն օրենքով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկի նշանակած ֆինանսական խմբի անդամ հանդիսացող ֆինանսական կազմակերպությունը, որը պարտավոր է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ժամկետներում և պարբերականությամբ իրականացնել սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով իրեն վերապահված գործառույթները, որոնց չկատարման համար ենթարկվում է պատասխանատվության ֆինանսական հատվածի այն օրենքի համաձայն, որով կարգավորվում է պատասխանատու անձի՝ որպես ֆինանսական կազմակերպության գործունեությունը:

(39.15-րդ հոդվածը լրաց. 29.05.25 ՀՕ-172-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։