Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-25-ից մինչև 2007-01-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 15. Հաշվապահական հաշվառումն ու ֆինանսական հաշվետվությունը

գործել է մինչև 2007-01-25Բացել ARLIS-ում

Հոդված 15. Հաշվապահական հաշվառումն ու ֆինանսական հաշվետվությունը

1. Կենտրոնական բանկում հաշվապահական հաշվառումը վարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով` Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի ընդունած հաշվապահական հաշվառման միջազգային uտանդարտներին համապատասխան:

2. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար կազմում է ֆինանսական հաշվետվություն հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխան: Ֆինանսական հաշվետվությունները ներառում են` տարեկան հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի, շահույթի բաշխման վերաբերյալ հաշվետվությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ դրույթներ:

(15-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-243, փոփ. 25.12.06 ՀՕ-36-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։