Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-25-ից մինչև 2007-01-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ

Հոդված 47. Թղթադրամը և մետաղադրամը շրջանառությունից հետ կանչելը և հանելը

գործել է մինչև 2007-01-25Բացել ARLIS-ում

Հոդված 47. Թղթադրամը և մետաղադրամը շրջանառությունից հետ կանչելը և հանելը

1. Կենտրոնական բանկը կարող է թողարկված ցանկացած թղթադրամը կամ մետաղադրամը շրջանառությունից հետ կանչել և հանել` թողարկելով նոր պաշտպանական հատկանիշներով նույն անվանական արժեքով թղթադրամ կամ մետաղադրամ կամ նոր անվանական արժեքով այլ թղթադրամ կամ մետաղադրամ:

Թղթադրամը կամ մետաղադրամը շրջանառությունից հետ կանչելը և հանելը սույն մասով չնախատեսված դեպքերում իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Կենտրոնական բանկը սահմանում է շրջանառությունից հետ կանչված թղթադրամը կամ մետաղադրամը փոխանակելու համար ներկայացնելու ժամկետը, որը չի կարող մեկ տարուց պակաս լինել: Փոխանակման համար ներկայացվող թղթադրամի կամ մետաղադրամի քանակը և գումարը չեն կարող սահմանափակվել:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո շրջանառությունից հետ կանչված թղթադրամը կամ մետաղադրամը դադարում է օրինական վճարամիջոց լինելուց, սակայն ենթակա է փոխանակման առանց սահմանափակումների:

(47-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-243)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։