Հոդված 30. Օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունը
Հոդված 30. Օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունը
1. Հաշվետվություն տրամադրող անձը կամ նրա աշխատակիցները (ղեկավարները) չեն կարող ենթարկվել գույքային պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար, ինչպես նաև քրեական, վարչական կամ այլ պատասխանատվության սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար: Լիազոր մարմինը կամ նրա աշխատակիցները չեն կարող ենթարկվել քրեական, վարչական կամ այլ պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար:
2. Ֆինանսական հաստատությունների կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ՝ այդ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Այն ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվության միջոցներ սահմանված չեն, կիրառվում են սույն հոդվածի 4-րդ մասով իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները:
4. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է հետևյալ պատասխանատվության միջոցների կիրառումը՝
1) սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.
2) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը (ներառյալ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելը) կամ ժամկետանց տրամադրելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.
3) սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելը, ինչպես նաև սահմանված հաշվետվությունների մեջ տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելը, հաստատված հաշվետվական ձևը կառուցվածքային փոփոխությունների ենթարկելն առաջացնում են նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.
4) սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.
5) սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
6) սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.
7) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված տեղեկությունների տրամադրման կամ հանձնարարականների կատարման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.
8) սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.
9) սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.
10) սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.
11) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.
12) սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.
13) սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.
14) սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.
15) սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.
16) սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.
17) սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.
18) սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:
5. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:
6. Վերահսկող մարմնի կողմից լիցենզավորվող (նշանակվող, որակավորվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն ստացող) ոչ ֆինանսական հաստատության կամ անձի նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառում է համապատասխան վերահսկող մարմինը՝ օրենքով սահմանված կարգով:
7. Հաշվետվություն տրամադրող որևէ տեսակի անձի նկատմամբ վերահսկող մարմին առկա չլինելու կամ վերահսկող մարմնին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում հաշվետվություն տրամադրող այդ անձի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձ չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձի նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառում է լիազոր մարմինը՝ օրենքով սահմանված կարգով:
8. Լիազոր մարմնի աշխատակիցների կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի համաձայն` լիազոր մարմնի մոտ առկա և օրենքով սահմանված գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակումը, ինչպես նաև առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակումն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
9. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի կամ լիազոր մարմնի իրավական ակտերի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն: