Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-04-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

Հոդված 27. Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժումը կամ դադարեցումը

գործել է մինչև 2020-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 27. Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժումը կամ դադարեցումը

1. Այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-7-րդ մասերով նախատեսված պարտականությունները, կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է մերժի գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը և դիտարկի այն սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:

2. Այն դեպքում, երբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա գործարար հարաբերություն հաստատելուց հետո հնարավոր չէ իրականացնել այդ հոդվածի 1-7-րդ մասերով նախատեսված պարտականությունները կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է դադարեցնի գործարքը կամ գործարար հարաբերությունը և դիտարկի այն սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:

3. Դրամական փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատությունը պետք է մերժի նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկին հավասար կամ դրան գերազանցող անդրսահմանային դրամական փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը չգերազանցող անդրսահմանային դրամական փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում են սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկությունները և դիտարկի դրանք սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։