Հոդված 9. Իրավաբանական անձի պետական գրանցման, փոփոխությունների գրանցման և ֆինանսական հաստատության լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունը
Հոդված 9. Իրավաբանական անձի պետական գրանցման, փոփոխությունների գրանցման և ֆինանսական հաստատության լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունը
1. Իրավաբանական անձի պետական գրանցման, կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալը կամ հիմնադիրների, մասնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում հիմնադիրները (մասնակիցները, անդամները, փայատերերը, բաժնետերերը և այլք) պարտավոր են իրավաբանական անձանց գրանցող պետական մարմին (պետական ռեգիստր) ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն` լիազոր մարմնի սահմանած ձևով, կարգով և ժամկետում: Այդ հայտարարության օրինակը իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը (պետական ռեգիստրը) հարցման դեպքում տրամադրում է լիազոր մարմնին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ իրական շահառուների վերաբերյալ տվյալները չներկայացնելու, սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի տվյալներ լրացնելու դեպքում իրավաբանական անձը ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության:
3. Ֆինանսական հաստատության լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելու) ընթացքում վերահսկող մարմինը պարտավոր է պահանջել լիազոր մարմնի սահմանած տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր) և ստուգել այդ տեղեկությունների իսկությունը:
4. Վերահսկող մարմինը պարտավոր է հաշվետվություն տրամադրող անձի լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) և լիցենզիայի (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) դադարմանը հաջորդող 15 օրվա ընթացքում այդ մասին հայտնել լիազոր մարմնին:
5. Հաշվետվություն տրամադրող անձը (բացառությամբ ֆինանսական հաստատության) պարտավոր է լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) հաջորդող 1-ամսյա ժամկետում հաշվառվել լիազոր մարմնում՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:
6. Ֆինանսական հաստատությունները պարտավոր են լիազոր մարմնում հաշվառվել` լիազոր մարմնի սահմանած կարգով: