Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 18. Հաճախորդի` ռիսկերի վրա հիմնված պատշաճ ուսումնասիրության առանձնահատկություններով պայմանավորված միջոցառումները

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 18. Հաճախորդի` ռիսկերի վրա հիմնված պատշաճ ուսումնասիրության առանձնահատկություններով պայմանավորված միջոցառումները

1. Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելիս պետք է ներդնի ռիսկի կառավարման այնպիսի ընթացակարգեր, որոնք կբացահայտեն և կգնահատեն հնարավոր կամ առկա ռիսկերը և կապահովեն ռիսկերին համարժեք միջոցների ձեռնարկումը:

2. Բարձր ռիսկի չափանիշի առկայության կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հաճախորդի հավելյալ ուսումնասիրության իրականացման հանձնարարականի ստացման դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է իրականացնի հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն: Հավելյալ ուսումնասիրություն իրականացվում է նաև այն դեպքերում, երբ գործարքի կամ գործարար հարաբերության ընթացքում բացահայտվում կամ ի հայտ է գալիս բարձր ռիսկի չափանիշ:

3. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է սահմանի և կիրառի առանց առերես շփման գործարքներին կամ գործարար հարաբերություններին առնչվող ռիսկերի կառավարման քաղաքականություն և ընթացակարգեր, ներառյալ՝ նույնականացման և ինքնության ստուգման համար, որոնք պետք է կիրառվեն հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելիս և գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրություն իրականացնելիս:

4. Եթե հաճախորդն օտարերկրյա իրավաբանական անձ է կամ օտարերկրյա ֆիզիկական անձ կամ տրաստ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում, ապա հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է պարզել և գրառել նաև այդ անձի կենսական շահերի կենտրոնը:

4.1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է նույնականացնել կյանքի ապահովագրության կամ ներդրումային բնույթի այլ ապահովագրական վկայագրի պայմանագրի շահառուին վերջինիս ինքնությունը կամ բնորոշ հատկանիշները պարզելուց անմիջապես հետո, իսկ ինքնության ստուգումն իրականացնել ապահովագրական հատուցումը վճարելու պահին: Ընդ որում՝

1) ֆիզիկական կամ իրավաբանական անձ շահառուների համար՝ առնվազն ձեռք բերելով տվյալ անձի անունը, ազգանունը կամ անվանումը.

2) որոշակի հատկանիշների կամ որոշակի խմբի դասվելու կամ որևէ այլ հիմքով շահառուների համար՝ առնվազն ձեռք բերելով ապահովագրական հատուցումը վճարելու պահին շահառուներին նույնականացնելու համար բավարար տեղեկություններ:

5. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է ցածր ռիսկի չափանիշների առկայության դեպքում իրականացնել հաճախորդի պարզեցված ուսումնասիրություն: Պարզեցված ուսումնասիրություն չի կարող իրականացվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի չափանիշի կամ գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության դեպքում:

6. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է անհրաժեշտ պարբերականությամբ և դեպքերում հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնել նաև առկա հաճախորդների նկատմամբ՝ այդ հաճախորդների հետ կապված ռիսկերի և դրանց էականության հիման վրա:

(18-րդ հոդվածը լրաց. 01.03.18 ՀՕ-139-Ն, փոփ., լրաց. 30.06.21 ՀՕ-296-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։