Հոդված 27. Գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժումը կամ դադարեցումը
Հոդված 27. Գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժումը կամ դադարեցումը
(վերնագիրը խմբ. 30.06.21 ՀՕ-296-Ն)
1. Այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-7-րդ մասերով նախատեսված պարտականությունները, կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է մերժի գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը և դիտարկի դրա՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:
2. Այն դեպքում, երբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա գործարար հարաբերություն հաստատելուց հետո հնարավոր չէ իրականացնել այդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պարտականությունները, ինչպես նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարար հարաբերության դադարեցման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է դադարեցնի գործարար հարաբերությունը և դիտարկի դրա՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:
3. Դրամական փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատությունը պետք է մերժի նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկին հավասար կամ դրան գերազանցող դրամական փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը չգերազանցող դրամական փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում են սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկությունները և դիտարկի դրանք սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:
4. Կրիպտոակտիվի փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատությունը պետք է մերժի կրիպտոակտիվի փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում են սույն օրենքի 20.1-ին հոդվածով սահմանված տեղեկությունները, և դիտարկի դրանք սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:
(27-րդ հոդվածը խմբ., փոփ. 30.06.21 ՀՕ-296-Ն, լրաց. 29.05.25 ՀՕ-180-Ն)