Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-01-ից մինչև 2021-02-26։Բացել գործող տեքստը

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

գործել է մինչև 2021-02-26Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոկայանատեղերի համար տեղական վճարի (այսուհետ` վճար) վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են վճար վճարողները, վճար վճարողների իրավունքներն ու պարտականությունները, վճարի դրույքաչափերը, վճարի սահմանման, գանձման կարգը և պայմանները, վճար չվճարելու համար պատասխանատվությունը:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են միայն համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ` բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում (այսուհետ` ավտոկայանատեղ) ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոց) կայանելու դեպքում ծագած հարաբերությունների վրա:

(1-ին հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։