Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-01-ից մինչև 2021-02-26։Բացել գործող տեքստը

Հոդված 10. Ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերը

գործել է մինչև 2021-02-26Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերը

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

1. Ավտոկայանատեղի վճարը գանձվում է Հայաստանի Հանրապետության դրամական արժույթով` դրամով:

2. Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է վճար հետևյալ դրույքաչափերով`

1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ.

2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ.

3) մեկ շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ.

4) մեկ ամսվա համար` մինչև 25000 դրամ ներառյալ.

5) մեկ տարվա համար` մինչև 100000 դրամ ներառյալ:

Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:

(10-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։