Հոդված 4. Ավտոկայանատեղի վճար վճարողները
Հոդված 4. Ավտոկայանատեղի վճար վճարողները
(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)
1. Ավտոկայանատեղի համար վճար վճարողներ են հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած ֆիզիկական և իրավաբանական անձինք:
2. Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի վճարը չվճարվելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե ավտոտրանսպորտային միջոցը պետական կամ համայնքային սեփականություն է` ապա այն անձը, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը:
3. Ավտոտրանսպորտային միջոցը լիզինգով տրամադրված լինելու դեպքում ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի վճարը չվճարվելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի լիզինգառուն:
(4-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն, լրաց. 18.06.20 ՀՕ-319-Ն)