Հոդված 3
Հոդված 3
Կողմերը իրավունք ունեն օգտագործել և ազատ տարածել փոխանակման արդյունքում ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվություն ուղարկող Կողմը նախօրոք հայտնել է փոխանցվող տեղեկության օգտագործմանը և տարածմանը վերաբերող սահմանափակումների և պայմանների մասին:
Կողմերը պարտավորվում են համապատասխան միջոցներ ձեռնարկել մյուս Կողմից ստացած ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշտպանության ապահովման համար:
Կողմերից յուրաքանչյուրը սույն Համաձայնագրով մյուս Կողմից ստացած տեղեկությունն օգտագործելիս լիակատար պատասխանատվություն է կրում այն հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ ստացած տեղեկությունն օգտագործելիս, և պարտավորվում է չգործել ի վնաս մյուս Կողմի: