Հոդված 5
Հոդված 5
Կողմերից յուրաքանչյուրը իր աշխատակիցների թվից նշանակում է համակարգող, որը պատասխանատու կլինի սույն Համաձայնագրի դրույթների կատարման համար: Նշանակված համակարգողների մասին Կողմերը միմյանց տեղյակ են պահում սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո:
Մնացած դեպքերում, եթե սույն Համաձայնագրում դա հատուկ նշված չէ, բոլոր հարցումները և տեղեկությունները սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցվում են համակարգողների միջոցով:
Սույն Համաձայնագրի կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Կողմերի հանդիպումները կազմակերպելու են Կողմերի համակարգողները: