Հոդված 4
Հոդված 4
Կողմերից յուրաքանչյուրը կաջակցի մյուս Կողմին` հնարավորություններ ստեղծելով մյուս Կողմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների կամ Կողմին ենթակա այլ կազմակերպության լիազոր-ներկայացուցիչների այցելությունների համար` ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման կարգավորման բնագավառում տեղեկության փոխանակման կամ ուսման նպատակով:
Այցելությունների կազմակերպման ժամանակ ճանապարհատրանսպորտային ծախսերը իր վրա է վերցնում ուղարկող Կողմը, իսկ բնակվելու, սննդի և տեղական տրանսպորտի ծախսերը` ընդունող Կողմը, բացառությամբ այն դեպքերի, երբ կա այլ պայմանավորվածություն:
ՈՒսման և երկարատև այցելությունների կազմակերպման դեպքում դրանց կազմակերպման և ֆինանսավորման պայմանները նույնպես հատուկ կքննարկվեն: Ֆինանսական հարցերը կլուծվեն Կողմերից յուրաքանչյուրի հնարավորությունների համաձայն: