Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված համագործակցությունը ընդգրկում է հետևյալ ոլորտները.
ա) միջուկային տեղակայանքների անվտանգություն` նրանց կենսական պարբերաշրջանի ընթացքում,
բ) ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների ու իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգություն,
գ) միջուկային տեղակայանքների և շահագործող անձնակազմի լիցենզավորում,
դ) օրենսդրական և այլ նորմատիվ-իրավական ակտերի, անվտանգության չափանիշների մշակում, դրանց ներդրում և վերանայում,
ե) շահագործող կազմակերպությունների գործունեության մասին տեխնիկական հաշվետվությունների և միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների և իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ առնչվող օբյեկտների անվտանգության գնահատման նյութերի փոխանակում,
զ) այլ հարցեր: