Հոդված 9
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են, որ կատարել են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար իրենց օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ պայմանները, գործում է հինգ տարվա ընթացքում և այդ ժամկետը լրանալուց հետո ինքնաբերաբար երկարաձգվում է ևս հինգ տարով: Հետագայում Համաձայնագրի գործողությունը կարող է երկարաձգվել Կողմերի համաձայնությամբ: Ցանկացած Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Կողմին Համաձայնագրի գործողության դադարեցման ենթադրվող օրվանից երեք ամիս առաջ գրավոր ծանուցելով իր մտադրության մասին:
Կատարված է Կիև քաղաքում 1999 թվականի հուլիսի 20-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Եթե կան տարաձայնություններ, Համաձայնագրի մեկնաբանումը կհիմնվի ռուսերեն տեքստի վրա:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 12-ից: