Հոդված 10. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումը
Հոդված 10. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումը
1. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, սույն օրենքին և կառավարության սահմանած կարգին համապատասխան:
2. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադության նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ փաստաթղթային հսկողության և տեղում ստուգումների միջոցով: Դրանց արդյունքներով կիրառում է սույն օրենքով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:
3. Զտարկող կազմակերպության գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
4. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա տրամադրելուց հետո` 15-օրյա ժամկետում, լիցենզավորող մարմինն այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին:
5. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են իրենց գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում և լիազոր մարմին ներկայացնել իրենց գործունեության մասին տեղեկություններ (հաշվետվություններ)` կառավարության սահմանած ժամկետներում, կարգով և չափանիշներով:
6. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումն իրականացվում է սարքավորումների փորձաքննության դրական եզրակացության դեպքում:
Սարքավորումների փորձաքննությունն իրականացնում է կառավարության սահմանած կարգով պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը: