Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-08-31-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, ջարդոնների և նախապատրաստվածքների ներմուծումն ու արտահանումը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, ջարդոնների և նախապատրաստվածքների ներմուծումն ու արտահանումը

1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով ներմուծելիս, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նշված դեպքերի, ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով հարգորոշման և հարգադրոշմման` հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձանց կողմից: Նշված ռեժիմով ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պարտականությունը կրում է ներմուծողը: Ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձանց ընտրությունը կատարում է ներմուծողը:

2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը կարող են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով ներմուծվել առանց սույն օրենքով հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձանց կողմից դրված հարգադրոշմի, եթե`

ա) այդ իրերը կրում են արտադրող երկրի հարգեր, որոնք համապատասխանում են սույն օրենքով սահմանված հարգերին և դրանց նկատմամբ կիրառվող պահանջներին: Այս դեպքում ներմուծողը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը (խմբաքանակը) մաքսային հսկողության ներքո ներկայացնում է հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձանց՝ հարգորոշման նպատակով: Վերջիններս ներկայացված իրերը (խմբաքանակը) հարգորոշելուց հետո դրանց վրա դրոշմում են իրենց տարբերանիշը, որի համար տալիս են համապատասխան տեղեկանք.

բ) այդ իրերը ներառված են սույն օրենքի 6-րդ հոդվածի յոթերորդ մասում.

գ) այդ իրերը ներմուծվում են ֆիզիկական անձանց կողմից և չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի հիման վրա կառավարության սահմանած ակնհայտ առևտրային քանակության նվազագույն չափը:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված մյուս ռեժիմներով ներմուծման ժամանակ հարգի առկայությունը պարտադիր չէ:

4. Թանկարժեք մետաղների ջարդոնները և թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքները ներմուծելիս հիմք է ընդունվում այդ իրերի քանակը, տեսակը, հարգը և կշիռը հավաստող տեղեկանքը, որը տրամադրում է հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձինք:

5. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտահանման ժամանակ այդ իրերի վրա հարգադրոշմի և տարբերանիշի առկայությունը պարտադիր չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։